Ուկրաինային զենքով օգնելը «կյանքի ապահովագրություն» է․ Գերմանիայի ԱԳՆ
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Գերմանիայի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները երկարաժամկետ հեռանկարում անվանել է «կյանքի ապահովագրություն»։ Նրա խոսքերը մեջբերում է գերմանական ZDF հեռուստաալիքը։
«Ուկրաինան կմշակի և կարտադրի շատ հեռուն գնացող հնարավորություններով սպառազինության համակարգեր, և Գերմանիան կֆինանսավորի դա: Սա երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի կյանքի իրական ապահովագրության քաղաքականություն է», - ասել է Վադեֆուլը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային սեփական հեռահար զենք մշակելու հարցում։ Նույն օրը Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ ստորագրել է համաձայնագիր Ուկրաինայում հեռահար զենքի արտադրության մեջ ներդրումների մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)