Բալթիկ ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Աշխարհ
Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Baltops-2025 զորավարժությունները: Այս մասին հայտնել Է Լեհաստանի պաշտպանության նախարարությանը կից Ռազմահրատարակչական ինստիտուտը։
Նշվում է, որ այս տարի զորավարժություններին կմասնակցեն մոտ 50 տարբեր տեսակի նավեր: Ըստ տեղեկատվության՝ զորավարժությունների մասնակիցները երկու շաբաթվա ընթացքում կաշխատեն Բալթիկ ծովի հարավային մասի ընդարձակ հատվածներում՝ Դանիական նեղուցներից և Յուտլանդիա թերակղզուց մինչև Գդանի ծոց:
Ռազմածովային զորավարժարաններում մի շարք նավերի անձնակազմեր հրետանային հրաձգություն կանցկացնեն։ Զորավարժություններին, բացի նավերից, կներգրավվի նաև ռազմական ավիացիա։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)