Հայտնի է՝ ինչ է ծրագրել Մեծ Բրիտանիան Ռուսաստանին դիմակայելու համար
Աշխարհ
Մեծ Բրիտանիան 12 հարձակողական ատոմային սուզանավ կկառուցի Ռուսաստանին դիմակայելու համար։ Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության կառավարության կայքը։
Դրանք կմշակվեն AUKUS (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) ռազմական դաշինքի շրջանակներում։ Նշվում է, որ նավատորմը կավելացվի միջուկային ուժային կայանքով և սովորական սպառազինություն ունեցող սուզանավերի հաշվին:
Միջուկային մարտագլխիկների ստեղծման ծրագրի համար կհատկացվի 15 մլրդ դոլար: «Դա թույլ կտա ապահովել մեծ Բրիտանիայի անվտանգությունը ապագա սերունդների համար և կյանքի կոչել փոփոխությունների ծրագիրը», - ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)