Չինաստանում աշխատանքից ազատել են գրասենյակում իր գործընկերոջը համբուրած մենեջերին
Աշխարհ
Չինաստանում աշխատանքից ազատել են գրասենյակում իր գործընկերոջը համբուրած մենեջերին, գրում է South China Morning Post-ը։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Գուանչժոու քաղաքի գրասենյակներից մեկում։ Ղեկավար պաշտոն զբաղեցնող տղամարդը աշխատանքային օրվա ընթացքում համբուրել է իր գործընկերոջը։ Դրանից հետո ընկերության ղեկավարությունը որոշել է երկուսին էլ աշխատանքից հեռացնել՝ մեղադրելով կորպորատիվ էթիկան ու կարգապահությունը խախտելու մեջ։
Արդյունքում՝ տղամարդը հեռացվել է աշխատանքից, իսկ կինը նախազգուշացում է ստացել։ Դրանից հետո նախկին աշխատակիցը դիմել է դատարան՝ պահանջելով իր ազատումը ճանաչել անօրինական և ստանալ բարոյական վնասի փոխհատուցում։ Նա պնդել է, որ համբույրը փոխադարձ է եղել, ոչ թե պարտադրված։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)