Ֆրանսիայում հայտնել են՝ երբ Զելենսկին կզրկվի իշխանությունից
Աշխարհ
Կիևի հարձակումները ռուսական օդանավակայանների վրա խոսում են այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի ձգտում հակամարտության ավարտին։ X-ում նման եզրակացություն է արել ֆրանսիական քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն։
«Զելենսկին պարզապես ցույց տվեց, որ համառորեն հրաժարվում է խաղաղությունից», - շեշտել է նա: Ֆիլիպոն կարծում է, որ այս հարձակումը ծրագրվել է Կիևի եվրոպացի գործընկերների աջակցությամբ, որոնք նույնպես շահագրգռված են ռազմական գործողությունների շարունակմամբ:
«Եթե հակամարտությունն ավարտվի, ուկրաինայի առաջնորդը կզրկվի իշխանությունից, իսկ եվրոպական էլիտաները կկորցնեն հարստացման աղբյուրը», - նշել է քաղաքական գործիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)