ԱՄՆ-ը նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ G7-ի գագաթնաժողովից առաջ. Bloomberg
Աշխարհ
ԱՄՆ-ում հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը և Դեմոկրատական կուսակցությունից նրա գործընկեր Ռիչարդ Բլումենտալը հայտարարել են մինչև G7-ի գագաթնաժողովը ռուսական էներգակիրներ ներկրող երկրների դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ընդունելու ծրագրերի մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով նրանց համատեղ հայտարարությունը Փարիզում ֆրանսիացի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո։
Ապրիլին ներկայացված նախագծով առաջարկվում է 500% մաքսատուրք սահմանել Ռուսաստանից նավթ, նավթամթերք, գազ և ուրան գնող երկրներից ներմուծման համար։
«Մենք հուսով ենք, որ մինչև G7-ի գագաթնաժողովը Եվրոպայի հետ համաձայնեցված պատժամիջոցներ կսահմանենք», - մեջբերում է հրատարակությունը սենատորներին։
Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ Կոնգրեսի վերին պալատի 82 անդամ աջակցում է դրան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)