Ռադայում հայտնել են՝ ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ ևս երկու «գաղտնի» համաձայնագիր կա
Աշխարհ
Գերագույն Ռադայի պատգամավորներին թույլ չեն տալիս ծանոթանալ հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ լրացուցիչ համաձայնագրերին՝ վկայակոչելով կոմերցիոն գաղտնիքները։ Այս մասին հայտարարել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում։
«Հենց կառավարությունը հայտարարեց, որ կատարել է բոլոր ձևականությունները, մենք Էկոնոմիկայի նախարարությունից խնդրեցինք այս երկու լրացուցիչ համաձայնագրերը, նրանք մեզ ուղարկեցին իրենց գործակալություն էկոնոմիկայի նախարարությանը կից պետական-մասնավոր համագործակցությանն աջակցելու համար և ասացին, որ դա կոմերցիոն գաղտնիք է»,- գրել է Ժելեզնյակը։
Միաժամանակ, պատգամավորը հիշեցրել է, որ Ուկրաինայի կառավարությունը խոստացել է Գերագույն Ռադային տրամադրել ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի բոլոր մանրամասները, հենց որ այն լիովին պատրաստ լինի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)