Չեպա. Ուկրաինան հարձակումներով փորձում է շանտաժի ենթարկել բանակցությունների ժամանակ
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան հայտարարեց, որ Ուկրաինան նախքան բանակցությունները մի շարք հարձակումներ է իրականացրել՝ փորձելով շանտաժի միջոցով ազդել բանակցությունների գործընթացի վրա։ Նրա խոսքով, նման գործողությունները չէին արդարացնի Կիևի ակնկալիքները։
Հունիսի 1-ին Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Ռուսաստանի մի քանի շրջաններին, այդ թվում՝ Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերին։ Առաջին անգամ հարվածի են ենթարկվել Սիբիրի տարածքները, իսկ հարձակման համար օգտագործվել են ֆուրաներից արձակված անօդաչու թռչող սարքեր։
Մայիսի 31-ի երեկոյան Բրյանսկի մարզում վթարվել է ուղևորատար գնացք թիվ 86՝ կամրջի փլուզման հետևանքով, որի պատճառը կարող էր լինել պայթյուն։ Տուժածների թիվը գերազանցել է 100-ը, և մարզում հայտարարվել է եռօրյա սուգ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան