Կադիրովը հայտնել է՝ ինչ երազանք ունի
Աշխարհ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում կիսվել է իր երազանքով։
Նրա խոսքով, ինքը երազում է գործազրկությունը «զրոյի հասցնել», որպեսզի տեղի բնակիչներն իրենց գործով զբաղվեն, աշխատեն, սովորեն, երեխաներ մեծացնեն։
«Շատ եմ ուզում, որ մատաղ սերնդի ներկայացուցիչները հոգևոր զարգացում ապրեն, գնան մզկիթներ, ստանան ինչպես աշխարհիկ, այնպես էլ կրոնական կրթություն, սպորտով զբաղվեն, լինեն առողջ, կիրթ և գործարար»,- գրել է Չեչնիայի ղեկավարը։
Նա նաև ասել է, որ հանրապետությունը շարունակելու է հարմարավետ պայմաններ ստեղծել բոլորի համար։
«Բարեբախտաբար, մենք ունենք շուրջօրյա աշխատելու հնարավորություն և ցանկություն, այս ուղղությամբ կանենք մեզնից կախված ամեն ինչ»,- հավելել է Կադիրովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)