Իրանը «Ոչ» կասի Թրամփին․ Reuters
Աշխարհ
Թեհրանը մտադիր է մերժել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան դիվանագետին։
Ըստ աղբյուրի՝ իրանական պատասխանը կարող է մեկնաբանվել որպես ամերիկյան առաջարկից մերժում:
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ներկայացված պայմաններում Վաշինգտոնի դիրքորոշումը Իրանում ուրանի հարստացման վերաբերյալ «մնում է անփոփոխ», չկա նաև «հստակ բացատրություն այն հարցում՝ ինչ վերաբերում է պատժամիջոցների վերացմանը»:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը