Հայտնի են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլի թեմաները
Աշխարհ
Բանակցությունների երկրորդ փուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները նախատեսում են քննարկել հրադադարի հնարավորությունը, ինչպես նաև երկու երկրների առաջնորդների հնարավոր հանդիպումը: Այս մասին բացման ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է Lenta-ն։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ստամբուլում Չիրագան պալատում սկսվել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Ուկրաինան հանդիպմանը ներկայացնում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)