Զելենսկին Ռուսաստանի հետ կապված՝ խորհուրդներ է տվել Արևմուտքին
Աշխարհ
Արևմուտքը պետք է ցույց տա Ռուսաստանին, որ չի կարող ազդել Հյուսիսատլանտյան դաշինքի վրա՝ որպես ամբողջության, կամ ՆԱՏՕ-ի առանձին անդամների վրա։ Նրա խոսքերը մեջբերում է RBC-Ukraine-ն։
«Մենք պետք է զարգացնենք շփման կետերը: Մենք պետք է ցույց տանք, որ Ռուսաստանը ուժ չունի ազդելու դաշինքի և նրա անդամների վրա: Այս սկզբունքը պետք է մնա անփոփոխ: Եվրատլանտյան անվտանգությունը Եվրատլանտյան երկրների գործն է»,- ասել է Զելենսկին:
Նրա խոսքով, Ռուսաստանը «որոշել է դուրս գալ Եվրոպայի դեմ», և, հետևաբար, Մոսկվան տեղ չունի Արևմուտքի ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում։ «Դա պետք է դրսևորվի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում»,-կարծում է Ուկրաինայի ղեկավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)