Զելենսկին հույս ունի ստամբուլյան բանակցությունների արդյունքներով՝ «որոշ լուծումներ» ստանալ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կասկած է հայտնել, որ Ռուսաստանը պատրաստ է Ստամբուլում արդյունավետ բանակցությունների, սակայն հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան հասնել «որոշ լուծումների»։ Նրա խոսքերը մեջբերում է LRT-ն։
«Մեր թիմը Ստամբուլում է։ Այսօր առավոտյան ես խոսել եմ պաշտպանության նախարարի հետ, նրանք պատրաստվում են հանդիպմանը։ Ես վստահ չեմ, որ Ռուսաստանը պատրաստ կլինի արդյունավետ հանդիպումների։ Բայց մենք միշտ պետք է հույս ունենանք որոշ լուծումների», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, Կիևի առաջնահերթություններն են ամբողջական հրադադարը և ռազմագերիների վերադարձը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)