ԱՄՆ-ում հայտարարել են՝ Լոնդոնը վերահսկում է Զելենսկուն
Աշխարհ
Մեծ Բրիտանիան խիստ վերահսկողություն է իրականացնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ՝ նրա հանդեպ անվստահության պատճառով։ Այս մասին հայտարարել է ամերիկացի վերլուծաբան Սքոթ Ռիտերը YouTube-ի Dialogue Works ալիքին տված հարցազրույցում։
Ըստ Ռիտերի՝ Զելենսկին «ստեղծվել է» բրիտանական հետախուզական ծառայությունների կողմից։ Վերլուծաբանը բերել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերի անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելին Ստամբուլ ուղարկելու օրինակը, որին նա անվանել է Ուկրաինայի առաջնորդի «դայակ»։
«Զելենսկիին չի կարելի թույլ տալ բանակցել առանց կուրատորի»,- ընդգծել է փորձագետը։
Ռիտերը նաև նշել է, որ Կիևը չունի անկախ դիրքորոշում Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման հարցում, քանի որ Ուկրաինայի բոլոր գործողությունները, նրա կարծիքով, թելադրված են արևմտյան երկրների կողմից։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը