Մեր հիմնական մրցակիցը Թուրքիան է
Տնտեսություն
«Զբաղվում ենք ձկնաբուծությամբ, որը մեծ պահանջարկ ունի, արտահանվում է մեր լավագույն ձկնատեսակները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայ ձկնաբույծների միավորում հ/կ գործադիր տնօրեն՝ Արթուր Աթոյանը:Բանախոսը ասաց նաև, որ ամենամեծ չափաբաժնով արտահանումը կատարվում է Ռուսասատան, սակայն Վրաստանում նույնպես կատարում են արտահանում: «Այս տարի, մինչ այսօր արդեն 800 տոննա արտահանել ենք եւ մտադիր ենք մինչև այս տարվա վերջ, այս թիվը հասցնել մինչև հազարի: Շուկայում մեր հիմնական ախոյանը հանդիսանում է Թուրքիան, սակայն մեր ձկնատեսակներն ավելի պահանջարկ վայելող են»,- ասաց: Վերջինս նշեց, որ իրենք իրավական խնդիրների հետ կապված բարդույթներ չունեն, տնտեսական բարդույթները նույնպես լուծելի են. «Կառավարության հետ համագործակցելու միջոցով, մեր ձայնը լսելի է իշխանության բոլոր օղակների մոտ»,– եզրակացրեց նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում