Ռուսաստանը Ուկրաինային կհանձնի վեց հազար ուկրաինացի զինվորի մարմին
Աշխարհ
Ռուսաստանը հաջորդ շաբաթ միակողմանիորեն Կիևին կհանձնի ուկրաինացի զինվորների 6000 մարմին, հայտարարել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Հիշեցնենք՝ Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։
Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ:
Բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում էին նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)