Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը կազմակերպել Թուրքիայում
Աշխարհ
Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլից հետո թուրքական կողմը ցանկանում է կազմակերպել առաջնորդների մակարդակով գագաթնաժողով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի , Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը , հաղորդում է «Ինտերֆաքս» -ը։
«Մենք հույս ունենք Զելենսկու, Պուտինի և նաև նախագահ Թրամփի միջև հանդիպում անցկացնել Ստամբուլում կամ Անկարայում», - ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը խոսել է նաև Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների մասին։ Նրա խոսքով՝ այս շփումները շատ կարևոր են։ Էրդողանը շեշտեց, որ հպարտ է, որ հանդիպումները տեղի են ունենում Թուրքիայում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը