ՌԴ-ն Ուկրաինային հուշագիր է փոխանցել և համաձայնեցրել գործնական քայլերը. Մեդինսկի
Աշխարհ
Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում Ռուսաստանն ուկրաինական կողմին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ մանրամասն հուշագիր, ինչպես նաև համաձայնեցրել է մի շարք գործնական հարցեր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր կողմից մշակված հուշագիրը բավական մանրամասն է, ուստի ուկրաինական կողմը որոշել է այն վերցնել ուսումնասիրության։ Կուսումնասիրեն, կպատասխանեն՝ կտեսնենք», - հանդիպման արդյունքներով հայտնել է նա։
Բանակցությունները տեղի են ունեցել այսօր և տևել են ավելի քան մեկ ժամ։
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են գերիների փոխանակման մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։
«Պայմանավորվել ենք, որ ստեղծվելու են մշտական բժշկական հանձնաժողովներ, որոնց եզրակացությունների հիման վրա կողմերը, չսպասելով քաղաքական մեծ որոշումների, կազմելու են փոխանակման ենթակա՝ ծանր վիրավոր մարտիկների ցուցակներ։ Նման փոխանակումներ տեղի կունենան պարբերաբար, աշխատանքային կարգով», - ասել է նա լրագրողներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)