Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է եռակողմ հանդիպման Պուտինի և Զելենսկու հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպման համար, սակայն նախընտրում է Մոսկվայի և Կիևի միջև երկկողմ խաղաղության բանակցություններ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծեց, որ Թրամփը ցանկանում է, որ Պուտինը և Զելենսկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Լևիթը հավելեց, որ այսօր մենք տեսանք, թե ինչպես են Ռուսաստանն ու Ուկրաինան «դա անում Միացյալ Նահանգների նախագահի կոչով»։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը գնահատական չի տվել Ստամբուլում ռուս-ուկրաինական վերջին բանակցությունների փուլին։ Նա ընդգծել է, որ Թրամփը դա կանի ավելի ուշ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)