Բիլ Գեյթսը հայտարարել է, որ իր կարողության ամենամեծ բաժինը կհասնի Աֆրիկային
Աշխարհ
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հարստության ամենամեծ մասը բաժին կհասնի Աֆրիկային։
Այս մասին նա հայտարարել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Աֆրիկյան միության կենտրոնակայանում ունեցած ելույթում։
«Վերջերս ես խոստացա, որ իմ հարստությունը կփոխանցվի առաջիկա 20 տարիների ընթացքում: Այս ֆինանսավորման հիմնական մասը կուղղվի ձեզ օգնելու լուծելու խնդիրները այստեղ՝ Աֆրիկայում», - ասել է Գեյթսը ՝ հավելելով, որ գումարը կտրամադրվի Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի միջոցով:
Նշենք, որ այս տարվա գարնանը նա հայտարարել է, որ մինչև 2045 թվականը այս հիմնադրամը 200 միլիարդ դոլար կուղղի տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը։
Ներկայումս Բիլ Գեյթսը զբաղեցնում է հինգերորդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Նրա անձնական կարողությունը հասնում է 175 միլիարդ դոլարի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)