Թուրքիայում երկրաշարժի հետևանքով՝ 1 մարդ է մահացել, 69-ը՝ վիրավորվել
Թուրքիա
Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ մեկ մարդ է մահացել խուճապի մատնելու հետևանքով, ևս 69 մարդ վիրավորվել է։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով՝ 03:17-ին, Մարմարիս հանգստավայրի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 67 կմ խորության վրա։
Նախարարը նաև նշել է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Մուղլա նահանգում և մի քանի այլ նահանգում, սակայն ավերածություններ չեն գրանցվել։
Թուրքիայի և հունական Դոդեկանես արշիպելագի միջև ընկած Էգեյան ծովի տարածքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան