Անկարան հույս է հայտնել, որ Ստամբուլի բանակցություններից հետո շուտով տեղի կունենա Ուկրաինայի գագաթնաժողովը
Աշխարհ
Թուրքիայի իշխանությունները հույս ունեն, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Ստամբուլում, կօգնեն մոտեցնել հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային գագաթնաժողովի ժամկետները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։
Թուրքական կողմի կարծիքով՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում՝ շատ բան կախված է ընթացիկ բանակցությունների առաջընթացից։
Իշխանությունները հույս ունեն, որ ակտիվ փուլը կարագացնի հանդիպման նախապատրաստումը։
Նախօրեին Ստամբուլի Չիրագան պալատում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)