Եվրոպայում հայտարարել են՝ Պուտինը ճիշտ էր Ուկրաինայի հետ կապված մի հարցում
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ի տարբերություն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ճիշտ էր, երբ ասում էր, որ հակամարտության հարցում ժամանակն աշխատում է իր օգտին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ 2024 թվականի ամռանը Կիև կատարած այցի ժամանակ փորձել է համոզել Զելենսկուն համաձայնել հրադադարի, սակայն մերժում է ստացել։ Օրբանի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը նույնպես հրաժարվել է իրենից, քանի որ երկու կողմերն էլ ենթադրում էին, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին։
«Միակ տարբերությունն այն է, որ Պուտինը ճիշտ էր», - հայտարարել է Օրբանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)