Մեծ Բրիտանիան ցանկանում է օգտագործել Ուկրաինան՝ որպես փորձադաշտ․ ՏԱՍՍ
Աշխարհ
Մեծ Բրիտանիան ցանկանում է օգտագործել Ուկրաինան որպես իր զենքի և ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիաների անձնական փորձադաշտ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Նախագահի ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի իրավունքի և ազգային անվտանգության ինստիտուտի ռազմական փորձագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լատինական Ամերիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Ստեպանովը։
Նա թագավորությունն անվանել է Ռուսաստանի հետ առճակատման «էսկալացիայի լոկոմոտիվներից»։ Նրա խոսքով, Լոնդոնի առաջնահերթ նպատակը իրական մարտական պայմաններում իր լուծումները փորձարկելու հնարավորությունն է, մարտավարություն մշակելու ռուսական սահմանային տարածքում նոր գործողություններ իրականացնելու նպատակով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)