Բրիտանացի բժիշկը զգուշացնում է՝ գիշերային քրտինքը կարող է լինել քաղցկեղի նշան
Հասարակություն
Գիշերային ուժեղ և հաճախակի քրտնարտադրությունը կարող է վկայել լեյկեմիայի կամ լիմֆոմայի մասին, զգուշացրել է բրիտանացի բժիշկ Սուխայլ Հուսեյնը: Ըստ նրա, հատկապես վտանգավոր է, երբ նման ախտանիշը պահպանվում է տևական ժամանակ և կախված չէ սեզոնից կամ եղանակից։
Բժիշկը հավելել է, որ եթե գիշերային քրտինքին միանում են նաև հոգնածություն, անբացատրելի կապտուկներ, հոդացավեր կամ մեծացած լիմֆատիկ հանգույցներ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։ Այս ախտանիշները կարող են լինել արյան քաղցկեղի վաղ նշաններ՝ ներառյալ լեյկեմիան և լիմֆոման։
Բացի այդ, որոշ հազվադեպ քաղցկեղային տեսակներ, ինչպիսին են կարչինոիդները, նույնպես կարող են հանգեցնել գիշերային քրտինքի՝ հորմոնային խանգարումների պատճառով, եզրափակել է բժիշկը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)