Իրանը ուժեղացնում է ատոմային էներգիայի ոլորտում աշխատող գիտնականների անվտանգությունը
Իրան
Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ իշխանություններն ավելի են ուժեղացնում ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատող գիտնականների անվտանգությունը։ Հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը։
Ըստ իրանցի բարձրաստիճան պաշտոնիայի՝ Իրանի իշխանությունններն ու անվտանգության ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը միջուկային էներգետիկայի ոլորտում աշխատող իրանցի գիտնականների անվտանգությունն ապահովելու համար։ պաշտոնական, կառավարական եւ անվտանգության ուժերի Իրանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի այդ մարդկանց պաշտպանելու հնարավոր հարձակումներից։ Ռահիմին նշել է, որ «հեգեմոն երկրները ամեն քայլի դիմում են Իրանի գիտական առաջընթացը խափանելու համար, ուստի գիտնականների անվտանգությունն ապահովելու բոլոր մեր քայլերը հիմնավորված են»։
Հիշեցնենք, որ հունվարի 11–ին սպանվել էր միջուկային հարցերով զբաղվող իրանցի գիտնականը, որի համար պաշտոնական Թեհրանը մեղադրել էր Միացյալ նահանգների իշխանություններին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ