Բացահայտվել է երկարատև նիհարելու ազդեցությունը օրգանիզմի վրա
Գիտություն և Մշակույթ
Երկարաժամկետ քաշի կորուստը կարող է ոչ միայն նվազեցնել քրոնիկ հիվանդությունների ռիսկերը, այլև երկարացնել կյանքը: Նման եզրակացության են հանգել Հելսինկիի համալսարանի գիտնականները: Աշխատանքը լույս է տեսել JAMA Network Open ամսագրում։
Հետազոտությունը տևել է 12-35 տարի և ընդգրկել 30-50 տարեկան ավելի քան 23 հազար մարդու: Հատուկ ուշադրություն է դարձվել նրանց, ովքեր կարողացել են կայուն կերպով նվազեցնել քաշը միջին տարիքում։ Պարզվել է, որ այդ տարիքում մարմնի քաշի միջինը 6,5 տոկոսի կորուստը նկատելիորեն նվազեցնում է բոլոր պատճառներից մահանալու հավանականությունը՝ սրտի կաթված, ինսուլտ, քաղցկեղ և թոքերի քրոնիկ հիվանդություններ։
Ընդ որում՝ ոչ դեղամիջոցներ, ոչ վիրահատական միջամտություն չեն օգտագործվել՝ մասնակիցները նիհարել են սննդակարգի և ֆիզիկական ակտիվության հաշվին։ Հեղինակները շեշտել են, որ առանցքային գործոնը հենց արդյունքի կայունությունն է։ Էպիզոդիկ դիետաները չեն տալիս նույն հետևանքները, ինչ երկար տարիներ նորմալ քաշի կայուն պահպանումը: