Պակիստանի վարչապետի օգնականը գրավոր նամակ է փոխանցել Պուտինին
Աշխարհ
Պակիստանի վարչապետի օգնական Սայիդ Թարիք Ֆաթեմին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Պակիստանի վարչապետի գրավոր ուղերձը , հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Մոսկվայում Պակիստանի դեսպանատանը։
Երեքշաբթի օրվա հանդիպման ժամանակ Ֆաթեմին փոխանցեց վարչապետ Շահբազ Շարիֆի բարեմաղթանքները և արտահայտեց Պակիստանի ղեկավարության ցանկությունը՝ ընդլայնելու երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային կապի և առևտրի ոլորտներում։
Պակիստանի վարչապետի օգնականը, ըստ տեղեկությունների, նաև մանրամասնորեն ներկայացրել է ռուսական կողմին Հարավային Ասիայում տեղի ունեցող զարգացումները՝ ներկայացնելով Պակիստանի դիրքորոշումը լարվածության սրման վտանգի վերաբերյալ: Մասնավորապես, նա ներկայացրել է Հնդկաստանի կողմից Ինդոսի ջրերի մասին պայմանագրի համաձայն ջրի մատակարարումը կրճատելու սպառնալիքի լուրջ հետևանքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)