Սիրիայի առաջնորդը կայցելի ԱՄՆ
Աշխարհ
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ , հաղորդում է «Սիրիա» հեռուստաալիքը ։
Նշվում է, որ ալ-Շարաան ելույթ կունենա նաև ՄԱԿ-ի նիստում ։ Սա Սիրիայի նախագահի առաջին ելույթն է համաշխարհային կազմակերպությունում վերջին 60 տարվա ընթացքում։
Սիրիայի ժամանակավոր կառավարությունը ձևավորվել է 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումից հետո ։ 2025 թվականի հունվարի 29-ին Ժողովրդական խորհուրդը՝ բարձրագույն օրենսդիր մարմինը, պաշտոնապես լուծարվել է, և անցումային կառավարությունը հայտարարել է ժամանակավոր օրենսդիր խորհրդի ընտրությունների մասին։ 2025 թվականի մարտի 29-ին առաջին անցումային կառավարությունն ավարտել է իր աշխատանքը և փոխարինվել երկրորդ անցումային կառավարությամբ։ Վարչապետի պաշտոնը վերացվել է, և կառավարությունը գլխավորել է Սիրիայի նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)