Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստ կանցկացնի
Աշխարհ
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամների ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնի «Արրիայի բանաձևի» շրջանակներում, որի հիմնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության պաշտոնական Telegram ալիքում տարածած հաղորդագրության մեջ:
«Վաղը՝ հունիսի 4-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 17:00-ին), տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ոչ պաշտոնական հանդիպում, որը հրավիրվել է Ռուսաստանի կողմից՝ «Արրիայի բանաձևի» շրջանակներում՝ «Ուկրաինական ճգնաժամի գաղափարախոսական արմատական պատճառների հասկացումը և վերացումը» թեմայով», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)