Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Իսրայելի և Թուրքիայի միջև երկխոսությանն աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերի համար: Այս մասին հաղորդում է Report-ը:
«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի կողմից հրեական համայնքի և մշակույթի շարունակական աջակցությունը։ Ձեր երկիրը կարեկցանքի և բարեկամության անմոռանալի օրինակ ցույց տվեց», - ասել է նա։
«Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, և դրանք ավելի են ամրապնդվել ընդհանուր արժեքների, երկու ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերի շնորհիվ։ Տարիների ընթացքում մենք զարգացրել ենք գործընկերություն, որը հիմնված է փոխադարձ վստահության, բարի կամքի և մեր կառավարությունների ու ժողովուրդների միջև անկեղծ հարգանքի վրա»,- եզրափակել է Նեթանյահուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)