Նախ թող հոգ տանի սեփական քաղաքացիների մասին․ Բրազիլիայի նախագահը՝ Թրամփին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այլ երկրների գործերին միջամտելու իրավասություն չունի։ Թրամփին խիստ քննադատել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան, փոխանցում է Le Monde-ը։
«Թրամփն ընտրվել է, որպեսզի կառավարի Միացյալ Նահանգները, այլ ոչ թե՝ աշխարհը։ Նա լիազորություն չունի միջամտել այլ երկրների գործերին և չհարգել նրանց ինքնիշխանությունը», - հայտարարել է նա։
Նախագահի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը նաև կասկածի տակ է դրել բազմաբևեռությունը և վտանգել է աշխարհը համընդհանուր քաոսի մեջ գցել: Բրազիլիայի ղեկավարն ամերիկացի գործընկերոջը կոչ է արել «նախ հոգ տանել սեփական քաղաքացիների մասին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)