Պեսկովը հայտնել է՝ ինչից է կախված Կիևի հետ նոր բանակցությունների ժամկետը
Ռուսաստան
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար նոր հանդիպումների ժամկետները կախված են կողմերի պատրաստակամությունից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այստեղ, հավանաբար, քիչ հավանական է, որ որևէ ցիկլ կարող է ստեղծվել՝ ասենք ստանդարտացված ցիկլ։ Դա կախված է կողմերի պատրաստակամությունից՝ շարունակելու յուրաքանչյուր փուլը», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ բանակցություններ են իրականացվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի կազմակերպման շուրջ, և այդ ընթացքում իրենք «ընդունելի ժամկետները կհասկանան» հաջորդ հանդիպումների համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան