Պուտինը հայտարարել է, որ Կիևին խաղաղություն պետք չէ
Աշխարհ
Ուկրաինայի իշխանությունները չեն քննարկում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, քանի որ դա կհանգեցնի երկրի նկատմամբ վերահսկողության կորստի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը , որի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծեց Կիևի մերժումը՝ ընդունելու բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով ժամանակավոր հրադադարի առաջարկը։
«Իրավիճակը մեզ ցույց է տալիս, որ այսօրվա Կիևի ռեժիմը բացարձակապես խաղաղության կարիք չունի։ Նրա համար խաղաղության հաստատումը կնշանակեր իշխանության կորուստ, և թվում է, թե իր դիրքերի պահպանումն ավելի կարևոր է ուկրաինական ղեկավարության համար , քան քաղաքացիական բնակչության բարեկեցությունը, որոնց նա, հավանաբար, չի ընկալում որպես իր սեփական քաղաքացիներ», - ընդգծել է Պուտինը կառավարության նիստում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը