Բլոգերի առևանգում Մոսկվայում
Արտակարգ Պատահար
Մոսկվայում սենսացիոն միջադեպ՝ հայտնի բլոգեր Արգ Շչեպիխինը առեւանգվել է «AMР» համարանիշով սեւ Mercedes-ով, որի ներսում եղել են մորուքով տղամարդիկ՝ ոստիկանության հետ ոչ մի կապ չունեցող։ Շչեպիխինը, ով հայտնի էր մուսուլմանների հասցեին վիրավորական արտահայտություններով, դեպքից մի քանի րոպե առաջ զանգահարել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն ստիպում են ներողություն խնդրել։
Բլոգերը նախկինում իրեն ներկայացրել էր որպես «ՌԴ ապագայի նախարար» եւ «հերոս»՝ պարբերաբար հրապարակելով լուսանկարներ հայտնի անձանց հետ։ Սակայն վերջին շրջանում նրա կոշտ և անպատասխանատու հռետորաբանությունն առաջացրել էր հատկապես չեչենների դժգոհությունը։
Չեչնիայի իշխանությունները հայտարարում են, որ նա «բերման է ենթարկվել իրավապահների կողմից» եւ քննվում է միանգամից հինգ քրեական հոդվածներով՝ ներառյալ ատելության սերմանում եւ ահաբեկչության կոչեր։ Այս պահի դրությամբ Շչեպիխինի ճակատագիրը մնում է անհայտ, փոխանցում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան