Իսրայելը մեկ օրվա ընթացքում սպանել է գրեթե 100 պաղեստինցի և դադարեցրել մարդասիրական օգնությունը
Քաղաքական
Վերջին 24 ժամում Գազայի հատվածում Իսրայելի օդային և ցամաքային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի, ևս 440-ը վիրավորվել են։ Այս տվյալները հրապարակել է Գազայի առողջապահության նախարարությունը։
Իսրայելի բանակը նախազգուշացրել է սովի եզրին գտնվող պաղեստինցիներին հեռու մնալ դեպի ամերիկյան աջակցությամբ գործող Gaza Humanitarian Foundation-ի օգնության բաշխման կետերից։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ կետերը մի ամբողջ օր փակվելու են «վերակազմակերպման և արդյունավետության բարձրացման աշխատանքների» համար։
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը պատրաստվում է քվեարկել հրադադարի և մարդասիրական մուտքի պահանջով բանաձևի շուրջ, սակայն սպասվում է, որ ԱՄՆ-ն կրկին կօգտագործի վետոյի իրավունք, փոխանցում է Al-Jazeera-ն։
Հոկտեմբերի 7-ից սկսված պատերազմում Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է առնվազն 54,607 պաղեստինցի, վիրավորվել՝ 125,341-ը։ Իսրայելում զոհերի թիվը 1,139 է՝ ըստ Իսրայելի տվյալների՝ Համասի հարձակումների հետևանքով։ Ավելին քան 200 մարդ առևանգվել է։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)