Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։
«Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զանգը տևեց մոտավորապես մեկ ժամ 15 րոպե», - ասաց Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ Պուտինի հետ քննարկել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը ռուսական օդանավակայանների վրա, ինչպես նաև «երկու կողմերի կողմից իրականացված այլ հարձակումները»։
Թրամփը շեշտել է, որ բանակցությունները «լավ» էին, բայց «այնպիսի զրույցներ չէին, որոնք կհանգեցնեն անհապաղ խաղաղության»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը