Թրամփը 12 երկրների քաղաքացիների արգելել է մուտքը ԱՄՆ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 4-ին վերականգնել է իր առաջին նախագահական ժամկետի քաղաքականությունը և հայտարարել, որ 12 երկրների քաղաքացիներին կարգելվի այցելել Միացյալ Նահանգներ, իսկ 7 այլ երկրների քաղաքացիների նկատմամբ մուտքի սահմանափակումներ կմտցվեն։
Արգելքն ուժի մեջ կմտնի հունիսի 9-ին։ Նոր արգելքը տարածվում է Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիտրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի վրա։
Իսկ վիզային խստացված սահմանափակումների տակ հայտնված երկրներն են Բուրունդին, Կուբան, Լաոսը, Սիերա Լեոնը, Տոգոն, Թուրքմենստանը և Վենեսուելան։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը