ՀԱՄԱՍ-ը մեղադրել Է ԱՄՆ-ին․ Ինչ հետևանքներ կլինեն
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի դեմ վետոյի իր իրավունքը կիրառելու ԱՄՆ-ի որոշումը: Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ անորոշության ֆոնին շարժման քաղբյուրոյի անդամ և նրա խոսնակ Բասեմ Նաիմը հայտարարել է, որ «անկախ բանակցությունների ընթացքի վրա դրա ազդեցությունից, ամերիկացիների նման պահվածքը ամոթալի և դատապարտելի է։ Ինչպես կարող էր ՄԱԿ-ում ամերիկյան ներկայացուցիչը ձեռք բարձրացնել անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կարող էր փրկել հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր:»:
Նա նշել է, որ այն հակասում է այն իդեալներին, որոնք Վաշինգտոնը ձգտում է առաջ տանել համաշխարհային ասպարեզում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի՝ միմյանց հաջորդող վարչակազմերի կողմից հօգուտ Իսրայելի վետոյի իրավունքի բազմակի օգտագործումը հաստատում է, որ ԱՄՆ-ի կողմնակալությունը հօգուտ Իսրայելի հետևողական քաղաքականություն է:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)