Գերմանիայի ՊՆ-ն ՆԱՏՕ-ին կոչ է արել Ռուսաստանին հռչակել դաշինքի համար ամենամեծ սպառնալիքը
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքը Հաագայում կայանալիք գագաթնաժողովում պետք է պաշտոնապես Ռուսաստանին հռչակի ամենամեծ սպառնալիքը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, նման պայմաններում Գերմանիան պետք է 60 հազար զինծառայողով ավելացնի իր բանակի թիվը։
Մինչ այս, բրիտանական ռազմածովային ուժերի թոշակի անցած կոմոդոր Սթիվ Ջերմին հայտարարել էր, որ հավաքական Արևմուտքը չի կարողանա հաղթել Ռուսաստանին, նույնիսկ եթե այն ամբողջությամբ մտնի Ուկրաինայի հակամարտության մեջ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)