Մեծ Բրիտանիայում գնահատել են Ռյուտեի խոսքերը ՆԱՏՕ-ի և Հռոմեական կայսրության մասին
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չափազանցնում է իր կարևորությունը՝ համեմատելով դաշինքը Նապոլեոնյան Ֆրանսիայի և Հռոմեական կայսրության հետ: Այս կարծիքն է հայտնել բրիտանացի լրագրող Աֆշին Ռաթանսին X սոցիալական ցանցում։
Համապատասխան հայտարարություն Ռյուտեն արել է հունիսի 4-ին կայացած ճեպազրույցում։
Լրատվամիջոցի ներկայացուցիչը նշել է, որ Ռյուտեն նման համեմատություններ է անում, իսկ հետո հարցնում է, թե ինչու Ռուսաստանը, Չինաստանը և համաշխարհային հարավի երկրների մեծ մասը Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում են՝ որպես ուղղակի ռազմական սպառնալիք։ Ռատթանսիի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարող է ծիծաղելի լինել՝ չափազանցելով իր արժեքը, թեև նա ընդամենը «խամաճիկ է, որը պարում է Վաշինգտոնի դուդուկի տակ»:
Լրագրողը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն «ոչնչացրել է» Հարավսլավիան, Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան և Սիրիան։ Բրիտանացին նաև կոչ է արել չմոռանալ, որ դաշինքը «վտանգավոր և պաշտպանական միլիտարիստական կազմակերպություն է»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)