Հայտնի է՝ ինչ է խնդրել Հռոմի պապը Պուտինից
Աշխարհ
Հռոմի Պապ Լևոն XIV-ը կոչով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. նա խնդրել է նրան Ուկրաինայում «խաղաղությանը նպաստող ժեստ անել»: Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին, փոխանցում է Vatican News-ը։
«Հռոմի պապը կոչ է արել Ռուսաստանին կատարել խաղաղությանը նպաստող ժեստ և ընդգծել երկխոսության կարևորությունը կողմերի միջև դրական շփումներ ստեղծելու և հակամարտությանը լուծումներ գտնելու համար», - հայտնել է նա:
Բրունիի խոսքով՝ Հռոմի պապը կարծում է, որ ընդհանուր քրիստոնեական արժեքները կարող են «լույս լինել, որն օգնում է խաղաղություն փնտրել»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)