Կրեմլը բացատրել է՝ ինչպես Ռուսաստանը կարող է նպաստել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին
Աշխարհ
Մոսկվան պատրաստ է նպաստել իրանական միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք սերտ հարաբերություններ ունենք Թեհրանի հետ։ Պուտինն ասել է, որ մենք պատրաստ ենք օգտագործել գործընկերության այս մակարդակը՝ նպաստելու բանակցություններին և հեշտացնելու դրանք, որոնք տեղի են ունենում իրանական միջուկային դոսիեի խնդրի լուծման համար», - ասել է Կրեմլի խոսնակը։
Հունիսի 4-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թրամփի և Պուտինի միջև։ Այս զրույցի ընթացքում ամերիկացի առաջնորդն ասել է, որ հնարավոր է համարում, որ Ռուսաստանը աջակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Թրամփը երախտապարտ կլինի, եթե Մոսկվան «համապատասխանաբար աշխատի» Թեհրանի հետ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)