Ուկրաինական ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մոլդովայում
Աշխարհ
Մոլդովայի Մարկուլեստի օդանավակայանից Ռումինիայի Կոնստանտա թռչող ուկրաինական Ka-32 տրանսպորտային ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մոլդովայի տարածքում։ Այս մասին հայտնել է հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ թռիչքի ժամանակ օդանավի անձնակազմը ուժեղ ցնցում է զգացել և հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել Մոլդովայի Կալարասի շրջանում։ Փրկարարների օգնությունն անհրաժեշտ չի եղել։ Ուղղաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ոչ ոք չի տուժել։
Մարկուլեստի ռազմական օդանավակայանը կառուցվել է խորհրդային տարիներին՝ Բալթի քաղաքի մոտ։ 2018 թվականին օդանավակայանը Մոլդովայի պաշտպանության նախարարության իրավասությունից փոխանցվել է էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարությանը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)