Ինչու է Սի Ծինփինը Պուտինին և Լուկաշենկոյին հրավիրել Չինաստան
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ին Չինաստանը երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80 -ամյակի կապակցությամբ զորահանդես կանցկացնի, որին, ինչպես սպասվում է, ներկա կլինի նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը», - հայտնում է պարբերականը:
«Սեպտեմբերի 3-ին մենք հանդիսավոր կերպով կնշենք համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի հաղթանակը և շքերթ կանցկացնենք», - ասել է նա:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)