Ռուսաստանը սպառնում է պատասխան հարվածով
Աշխարհ
Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայի հարձակումներին Ռուսաստանը պատասխանելու է «այն պահին, երբ իր զինվորականները նպատակահարմար կհամարեն»։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ուկրաինական դրոնները հարվածել են Սիբիրում և Հյուսիսում գտնվող ռուսական օդուժի ռազմաբազաներին՝ ոչնչացնելով TU-95 տեսակի ծանր ռմբակոծիչներ։
Պեսկովը նաև հաստատել է, որ նախագահ Պուտինը Դոնալդ Թրամփի հետ զրույցում ընդգծել է՝ Մոսկվան պարտավոր է հակահարված տալ՝ «պետական ահաբեկչություն» իրականացնող Կիևի ռեժիմին։ Սակայն Ռուսաստանի պնդումները, թե Ուկրաինան է կանգնած երկաթուղային կամուրջների պայթեցման հետևում, ապացուցված չեն, իսկ Կիևը՝ լռում է, հայտնում է Reuters-ը։
Չնայած լարվածությանը, Կրեմլը նշել է, որ Պուտինը շարունակում է լուրջ համարել արտաքին գործերի նախարար Լավրովի առաջարկը՝ պահպանել աշխատանքային շփումներ Ուկրաինայի հետ՝ խաղաղ գործընթացների շրջանակում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)