Թրամփը Ֆրիդրիխ Մերցին հյուրընկալել է «աշխարհի ամենաշքեղ հյուրատանը»
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ այցի ընթացքում տեղակայվել է Վաշինգտոնում գտնվող շքեղ Blair House-ում, որը հայտնի է իր պատմական ու ռոմանտիկ ոճով։ Ինչպես գրում է Bild-ը, Մերցի սենյակը՝ «Վարդագույն սենյակ»-ը, հագեցած է XIX դարի կահույքով, վարդագույն մետաքսյա պաստառներով և դասական դեկորով, որտեղ ժամանակին գիշերել են արքայադուստր Դիանան ու Ժակլին Քենեդին։
Blair House-ում ավելի վաղ հյուրընկալվել են նաև Ելիզավետա II թագուհին, Ուինսթոն Չերչիլը և Նելսոն Մանդելան։ Սենյակի մթնոլորտը նկարագրվում է որպես «հարուստ, նրբաճաշակ ու գրեթե թագավորական», փոխանցում է Лента.ру-ն ։
