Մակրոնը երկու երկրի կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Բրազիլիային և Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել Է բրազիլացի պաշտոնակից Լուլա դա Սիլվայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որի հեռարձակումն իրականացվել Է Ելիսեյան պալատի X-ում:
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ ինքն արդեն դիմել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որպեսզի Պեկինը դիվանագիտական ջանքեր գործադրի Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար:
«Այժմ մենք բոլորս՝ եվրոպացիները, ամերիկացիները, չինացիները, բրազիլացիները և հնդիկները, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խրախուսենք Ռուսաստանին դադարեցնել հակամարտությունը», - հայտարարել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ Բրազիլիան նույնպես կարող է նշանակալի դեր խաղալ խաղաղ գործընթացում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)