Թրամփը Եվրոպայում ԱՄՆ զորքերի նոր հրամանատար է նշանակել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ Ալեքսուս Գրինկևիչին նշանակել է Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ղեկավար, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
«ՆԱՏՕ-ն նաև համաձայնել է գեներալ-լեյտենանտ Գրինկևիչին նշանակել Գերագույն գլխավոր հրամանատար», - ասվում է հայտարարության մեջ։
Նախկինում Գրինկևիչը զբաղեցնում էր Շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործառնությունների տնօրենի պաշտոնը։
Ըստ Defense News-ի, Գրինկևիչը Պենտագոնում ձեռք է բերել ԱՄՆ-ի ամենախոստումնալից գեներալներից մեկի համբավ։ Նա նախկին օդաչու է, որը թռչել է F-16 և F-22 կործանիչներով։ Գրինկևիչը նաև չորս տարի ծառայել է Կենտրոնական հրամանատարությունում (CENTCOM), օգնելով ղեկավարել ԱՄՆ ուժերը Մերձավոր Արևելքում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)