ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը առաջարկում է ավելացնել պաշտպանության ծախսերը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջարկել է դաշինքի անդամների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի ներկայիս 2%-ից ավելացնել մինչև 3.5%, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նաև առաջարկեց ՀՆԱ-ի ևս 1.5%-ը ծախսել ենթակառուցվածքների զարգացման վրա։
Բացի այդ, նրա խոսքով, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաստատել են «հավակնոտ ծրագրեր»՝ հակահրթիռային պաշտպանությունը (ՀՕՊ), անօդաչու թռչող սարքերը և ցամաքային զորքերը հզորացնելու համար։
Մինչ այդ, Euractiv պորտալը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին,գրել է, որ ԱՄՆ-ն կարող է դեմ լինել այն փաստին, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում, որը տեղի կունենա Հաագայում հունիսի վերջին, Ռուսաստանը կնշվի որպես դաշինքի համար սպառնալիք։ Ամերիկացի քաղաքագետ Մալեկ Դուդակովը խոստովանել, որ ամերիկացիները կփորձեն Ռուսաստանի համար ընտրել հակառակորդի ձևակերպումը, այլ ոչ թե սպառնալիքի կամ ուղղակի թշնամու։ Այս դեպքում Մոսկվան չի լինի հիմնական սպառնալիքը, «որի դեմ պետք է պայքարել հենց հիմա», - նշել է քաղաքագետը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)